|tert.am| Մոսկվայում ընդդիմադիրները «քաղաքական բռնաճնշումների» դեմ երթ են անցկացնում․ Ուղիղ

tert.am։ Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրուդի»-ից, վերջնակետը Պուշկինի անվան հրապարակն է:

Նշվում է, որ քաղաքապետարանն արգելել է Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիայի անցկացումը՝ մերժելով բոլոր դիմումները և չառաջարկելով այլ հարթակ, դատախազությունն էլ զգուշացրել է ընդդիմադիրներին երթի անցկացման անօրինականության մասին:

Երթը մեկնարկել է երևանյան ժամանակով ժամը 15:00-ից: Հաղորդվում է, որ դրանից 2 ժամ առաջ ձերբակալվել է 2 ակտիվիստ, որոնք կախել էին «Ազատություն հավաքների անցկացմանը միշտ և ամենուր» գրությամբ պաստառ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.