Ցույցերը ցնցում են իշխանությանը. Պուտին |news.am|

news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, այդ թվում բողոքի ակցիաների միջոցով: Այս մասին նա ասել է Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի ժամանակ՝ պատասխանելով «շաբաթօրյա» ցույցերի երիտասարդության մասնակցության մասին հարցին, հաղորդում է Meduza-ն:

«Երբեմն ցույցերը դրական արդյունքի են հանգեցնում, քանի որ ցնցում են իշխանությանը, վերջինիս ճիշտ ուղղության վրա են դնում, որպեսզի արդյունավետ լուծի իր առաջ ծառացած խնդիրները»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ցուցարարները պետք է «դրական գործեն՝ ղեկավարվելով ոչ թե իրենց, այլ հանրային շահերով»:

«ես վստահ եմ, որ դրական տրամադրված մարդիկ տրամադրված են երկիրը զարգացնելուն»,- հավելել է Պուտինը:

Նա նաեւ պատասխանել է այն հարցին՝ արդյոք անհրաժեշտ է ավելի մեղմ վարվել ցույցերի երիտասարդ մասնակիցների հետ.

«Օրենքի շրջանակում՝ բոլորի հետ հավասար»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.