shantnews.am։ Սամտրեդիայի Նաչխաթաուրի շրջանում գտնվող նավթային բազայում լուսադեմին հրդեհ էր բռնկվել:
Վրաստանի Առաջին ալիքը, հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հաղորդել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Իմերեթի և Սամեգրելոյի քաղաքապետարանների 14 փրկարարական ջոկատ՝ մոտ 70 հրշեջ:
Ըստ նրանց, հրդեհը բռնկվել է վառելիքով լի ռեզերվուարում, և այս փուլում հրդեհի տարածման վտանգ չկա:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն արդեն տեղայնացված է, աշխատանքները շարունակվում են: