Ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն վարչապետի քվեարկությանը |aliq.ge|

aliq.ge։ «Խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի քաղաքացիների բողոքը շարունակվում է, այս պարագայում մենք իրավունք չունենք շարունակել խորհրդարանական հանձնաժողովների լսումները», — այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամանդաշվիլին:

Սամադաշվիլիի խոսքով՝ իր կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանական երեք հանձնաժողովների համատեղ նիստին, որի ժամանակ նախատեսված է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Զալկալիանի ելույթը:

«Հանձնաժողովների նիստերը սկսվել են կանոնակարգի խախտմամբ: Կան մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել նիստերին, քանի որ դա հասարակական միջոցառում է: Այսօր խորհրդարանի շենքը փակ է քաղաքացիների համար», — ասել է Սամանդաշվիլին:

Նիստին զուգահեռ, խորհրդարանի շենքի մոտ արտախորհրդարանական ընդդիմությունը ցույց է անում: Ըստ ընդդիմադիրների, սա օրենքի խախտում է, քանի որ իրենք իրավունք ունեն, որպես Վրաստանի քաղաքացիներ, մասնակցել խորհրդարանական հասարակական լսումներին:

Դեպքի վայրում ոստիկանություն է մոբիլիզացված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.