shantnews.am: Կառավարության այսօրվա որոշումներից մեկով հավանության արժանացավ այն նախագիծը, որով ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող օգնության ծավալը կավելանա 3,7 միլիոն դոլարով։ Սրանով հանդերձ, ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, Հայաստանին տրվող ընդհանուր օգնությունը կհասնի մոտ 84,4 միլիոն դոլարի։
Օգնության նոր չափաբաժինը կուղղվի երկու ծրագրի․
Մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում – 1,7 մլն դոլար,
Ենթակառուցվածքների զարգացում – 2 մլն դոլար։
Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունը համաձայնություն տվեց մեկ այլ հայ-ամերիկյան համաձայնագրի փոփոխության, որով էլ Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելանա ևս 4,8 միլիոն դոլարով։ Այդ գումարն էլ ուղղվելու է «մասնակցային կառավարման» զարգացմանը։