Մեքենաների վերահաշվառումը հնարավոր կլինի առանց մեքենան ներկայացնելու․ հերթերը կթեթևանան |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկայացրեց իրենց առաջարկած փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հայաստանում մեքենաների վերահաշվառման դեպքում կարիք չի լինի մեքենան ներկայացնել, բավարար կլինեն միայն փաստաթղթերը։

Սարգսյանը բացատրեց, որ դրա արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել հերթերը։ Ավելին, ըստ ոստիկանության ղեկավարի, իրենց «տեխնարներն» աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավոր դարձնեն վերահաշվառումները էլեկտրոնային եղանակով իրականացնելը։

Բացառություններ, ըստ Սարգսյանի, կլինեն այն դեպքերը, երբ մեքենայի գույնը փոխված կլինի և այլն։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ տեխնիկական անձնագրերի մեջ ներառված կլինեն նաև շարժիչների տեսակները, կնշվի՝ դրանք աշխատում են գազով, բենզինով, թե էլեկտրականությամբ։ Սրա արդյունքում, ըստ Սարգսյանի, հնարավոր կլինի հետագայում էլեկտրոմոբիլների դեպքում ապահովել արտոնությունները։

Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.