Բաքուն պատրաստ է փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Գուլիևի և Ասկերովի հետ. հայտարարություն |aysor.am|

aysor.am։ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ:
«Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ», – այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Վերջինս նշել է, որ փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը համապատասխան միջազգային կառույցներին ուղարկվել է սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Վերջինս հայտնվել էր Ադրբեջանի սահմանին 2018 թվականի հուլիսին՝ չպարզված պայմաններում, մինչդեռ Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում:

Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը գտնվում է նրանց մոտ: Խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանը հրապարակել է զինծառայողի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.