azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի՝ մասնակցելու «Վալդայ» ակումբի աշխատանքներին:
Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության՝ Ալիևն առանձին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
2004 թվականից անցկացվող ռուսաստանյան «Վալդայ» համաժողովին այս տարի մասնակցում են նաև Ղազախստանի, Ֆիլիպինների առաջնորդները, Հորդանանի թագավորը: