shantnews.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Սերբիա։ ՀՀ նախագահը հանդիպումները կսկսի Երևանի ժամանակով 12։30-ից։ Արմեն Սարգսյանը Սերբիայի պալատում նախ հանդիպեկու է Սերբիայի նախագահ Ալեքսադր Վուչիչի հետ, ապա երկու երկրների պատվիրակությունները կհանդիպեն ընդլայնված կազմով։
Ավելի ուշ ՀՀ և Սերբիայի Հանրապետության նախագահները հանդես կգան հայտարարությամբ։ Աշխատանքային ճաշից հետո հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահի գլխավորությամբ, ուղևորվելու է Սերբիայի Հանրապետության ԱԺ՝ հանդիպելու Սերբիայի ԱԺ նախագահ Մայա Գոյկովիչի հետ։
Պաշտոնական այս հանդիպումներից հետո հայկական պատվիրակությունը լինելու է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում։ ՀՀ նախագահը շրջայց կունենա։ Շրջայց է նախատեսված նաև Միհայլո Պուպինի անվան համալսարանում, որտեղ Արմեն Սարգսյանը զրույց կունենա համալսարանի գիտաշխատողների հետ։
Երևանի ժամանակով ուշ երեկոյան հայկական պատվիրակությանը ընթրիք է մատուցվելու Սերբիայի Հանրապետության նախագահի անունից։
Ի դեպ, ՀՀ նախագահին այս այցի ժամանակ ուղեկցում է նաև նրա տիկինը՝ Նունե Սարգսյանը։ Հայկական պատվիրակությանը հագեցած օրակարգ է սպասում նաև հոկտեմբերի 5-ին։ Այդ օրվա օրակարգային հանդիպումներից է նաև հայկական համայնքի հետ հանդիպումը։