Երկուշաբթի` սեպտեմբերի 30-ին կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի։ Օրակարգում 10 հարց է ներառված՝
1․ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին,
2․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին,
3․ ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին,
4․ 2020 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին,
5․ Զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին,
6․ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին,
7․ 2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին,
8․ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին,
9․Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին,
10․ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին։
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ժամկետը 2018թ.-ից մինչև 2021թ. երկարացնելու մասին որոշման նախագիծով նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 16 համայնքում ընդգրկված 38 բնակավայրերում:
Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:
Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար, 2020թ՝ 800,000․0 հազ դրամ։
Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝
Բնակիչ՝ 58391
Տնտեսություն՝ 17736
Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝ 17560
Գազի բաժանորդ՝ 9978
Ըստ հիմնավորման` կարգավորման նպատակն է ՀՀ սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումը: