factor.am։ «ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացը նպաստում է մասնակից պետությունների տնտեսությունների աճին, բարձրացնում է մեր քաղաքացիների կյանքի որակը։
Նշեմ, որ շարունակում է աճել ԵՏՄ անդամ երկրների Համախառն ներքին արդյունքը, մեծանում է արդյունաբերական արտադրանքի ծավալը»,- ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նիստի կարևոր արդյունքներից մեկը նա համարեց ԵՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի կոնցեպտի հաստատումը։ Պուտինը հույս հայտնեց, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի ԵՏՄ-ի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի վերաբերյալ համաձայնագիրը:
Ավելին՝ factor.am-ում