armenpress.am: Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում հաստատվել են, Կիեւը վեհաժողում վերադարձել Է լիարժեք աշխատանքի: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել Է ԵԽԽՎ-ում Գերագույն ռադայի պատվիրակության անդամ, «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Ավելի վաղ Ռադան որոշում Է ընդունել ԵԽԽՎ-ի ամենամյա նստաշրջանի աշխատանքին Ուկրաինայի պատվիրակության վերադառնալու մասին: Կիեւում այդ որոշումը հիմնավորել են այն բանով, որ Ուկրաինան «բարեխղճորեն կատարում Է Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները»: «Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները հաստատվել են: Մենք վերադարձանք ԵԽԽՎ լիարժեք աշխատանքի»,- գրել Է Գոնչարենկոն Telegram-ում:
2019 թվականի սեպտեմբերին Կիեւը պաշտոնապես հրաժարվել Էր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանին մասնակցելուց Ռուսաստանի պատվիրակության վերադառնալու պատճառով: ԵԽԽՎ-ում Ռուսաստանին որոշ իրավունքներից զրկել Էին 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումից հետո, ինչից հետո Մոսկվան դադարեցրել Էր իր մասնակցությունը նիստերին, իսկ այնուհետեւ սառեցրել Էր վճարումները կազմակերպության բյուջե: 2019 թվականի ամռանը ռուսաստանցիների իրավունքները լրիվ ծավալով վերականգնվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: