azatutyun.am: Մյունխենում, Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում, գալիք կիրակի՝ փետրվարի 16-ին նախատեսված է Սերգեյ Լավրով-Մևլութ Չավուշօղլու հանդիպումը: Ռուսաստանի արտգործնախարարությունից «Ինետերֆաքս»-ին ասել են, որ նման հանդիպում «պլանավորվում է»:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ասել էր, որ փետրվարի 14-16-ը, Սերգեյ Լավրովը, որպես Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:
Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակի պատճառով: