ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է արել վերաբացել Բորիս Նեմցովի սպանության գործը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ-ն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին վերաբացել Բորիս Նեմցովի սպանության գործը։ Ընդդիմադիր առաջնորդը գնդակահարվել էր հինգ տարի առաջ Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մերձակայքում:

«Նախորդ քննությունն՝ իր թերություններով, այդպես էլ չի պատասխանել առանցքային մի շարք հարցերի», – հայտարարել է ԵԱՀԿ-ն:

Ողբերգական դեպքից երկու տարի անց չեչեն Զաուր Դադաևը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա կալանքի, Չեչնիայի ևս 4 քաղաքացիներ էլ ազատազրկվել էին՝ հանցագործությանն աջակցելու համար:

Քննադատներն ու Նեմցովի հարազատները, մինչդեռ, կասկածներ ունեն, որ սպանությունը պատվիրել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի կամ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մերձավորներից մեկը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.