Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան |pastinfo.am|

pastinfo.am: Ակնհայտ է, որ գնումների գործընթացը ցանկացած միավորի համար կարևորագույն նախադրյալ է ստեղծելու այն երաշխիքները, որոնց շնորհիվ կարող ենք դատողություն անել գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Այս մասին այսօր «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ Հայաստանն արդեն շուրջ 20 տարի ունի գնումների համակարգ և այդ 20 տարիների ընթացքում 4 օրենք է եղել, որը հնարավորություն է տվել կուտակել որոշակի փորձ, գիտելիք։

«Մենք չենք բավարարվել միայն նրանով, որ ինքներս մեր փորձի վրա ենք փորձում սովորել, այլ վերցրել ենք նաև մինչ այդ և այս ընթացքում կուտակված միջազգային պրակտիկան։ Փորձում ենք այդ բոլորը միմյանց հետ համադրելով սինթեզել մեզ համար լավագույն լուծումները»,-ասաց Ջանջուղազյանը։

Նա ընդգծեց, որ կա տեսակետ, թե բանկերը հաճախ կանխի դրամական միջոցներով գրավի առարկա են ակնկալում պոտենցիալ մասնակիցներից, որպես ապահովման միջոց տրամադրվող երաշխիքի և այդ դեպքերի համար քննարկվում է այլընտրանքային տարբերակ, որ եթե կանխիկ դրամանական միջոց պատրաստ է մասնակիցը գրավադրել, ապա նա հնարավորություն ունենա առանց լրացուցիչ ծախսի գանձապետարանում բացված հատուկ հաշվի փոխանցել կանխիկ միջոցները։

«Մենք արձանագրել ենք, որ պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում, հետևաբար դրանից բխում է գնումների պլանավորումն ու դրա արդյունքում ստացված ծառայությունների, ապրանքների անհամարժեքությունը։ Պայմանական բոլոր պետական մարմիններն օգտագործում են նույն բաժակը, ստացվում է, որ յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այս բաժակն իր ճաշակով կարող է ձևակերպել»,-ասաց ֆինանսների նախարար

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.