ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի երկկողմ օրակարգը. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավատացած է, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի և որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկրների երկկողմ օրակարգը: Այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը»,- ասաց նախարարը:

Մնացականյանը նշեց, որ Միրոսլավ Լայչակի հետ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան բացումը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.