Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը փետրվարի 29-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ:
ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: