armtimes.com։ Թուրքիային C-400 համալիրների մատակարարումները նախատեսված ժամկետից շուտ են ընթանում` թուրքական կողմի խնդրանքով:
Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ամեն ինչ ըստ ծրագրվածի է: Որևէ ուշացում չկա, ամեն բան նորմալ է»,- հավելել է նա: