Մեղադրանք է առաջադրվել՝ դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ քաղաքացին դժգոհ լինելով իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրականացված վարչական վարույթով կայացված որոշումից, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով սպառնացել է սպանել ոստիկանության աշխատակցին և նրա երեխային:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածի 1-ին մասով:  

Այնուհետև, քաղաքացին 2020 թվականի հունվարի 29-ին, հանդիպել է վերը նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի հետ և դրսևորելով  ագրեսիվ պահվածք ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով` դժգոհել է նախաքննության օբյեկտիվությունից: 

2020 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:30-ի սահմաններում, նա կրկին գնացել է դատախազություն և ավտոկայանատեղիում հանդիպել է դատախազին ու նույն պատճառով սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին, ապա իր մեքենայով ձայնային ազդանշաններով հետապնդել է դատախազության բակից ավտոմեքենայով հեռացող դատախազին, կտրուկ արգելակել է դատախազի ավտոմեքենայի դիմաց, հարկադրաբար կանգնացրել նրան, որից հետո փորձել, բայց չի կարողացել բացել ավտոմեքենայի փակված դռները և պտուտակահանով հարվածներ է հասցրել դռան ապակուն և հեռացել:  

Նշված դեպքերից հետո, 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, նա դատախազի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, կրկին գնացել է դատախազության շենքի մոտ և իր հետ նախապես վերցրած՝ ինքնաշեն եղանակով պատրաստած պայթուցիկը նետել վերջինիս պատկանող ավտոմեքենայի դիմապակու վրա՝ վնասելով այն։  

Ներկայացված առերևույթ հանցագործություններ կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում |hetq.am|

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.