Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 27 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հիշեցրեց, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, եւ քննարկել որոշ հարցեր՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Սիմոնյանը Մնացականյանից հետաքրքրվեց՝ արդյոք մեր ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում կայանալու է, ԱԳՆ-ն տեղյա՞կ է՝ ինչի մասին են խոսել ու քննարկել, որո՞նք են մեր քայլերը՝ այս խնդրի պարզաբանման հետ կապված։

ԱԳ նախարարը պատասխանեց, որ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են հանդիպումներ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների, միջազգային կազամակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության, եւ այդ հանդիպումները նորություն չեն․

«Այստեղ արտառոց որեւէ բան չկա, այդ հանդիպումները պլանային են։ Համանախագահների հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում, մենք գիտենք այդ պլանի մասին, գիտենք՝ ինչպես եւ ինչ մոտեցումներով են աշխատում, որովհետեւ մենք էլ ենք աշխատում նրանց հետ։ Սա առաջին հանդիպումը չէ։ Ի դեպ՝ դրանից առաջ էլ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ են հանդիպումներ ունեցել։ Այստեղ որեւէ մտահոգություն չունենք համանախագահների մասով»։

Մնացականյանը նկատեց՝ Թուրքիայի կողմից մեկնաբանություն եղավ, բայց դրա մեջ էլ չկար որեւէ բան, որը նախկինում չէինք լսել, մենք էլ հանդես եկանք մեր հայտարարությամբ․

«Եւ, բնականաբար, այդ մոտեցումը նույնպես ծանոթ է բոլորին, որ ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որեւէ դերակատարում ունենալ․ սա մենք ասել ենք եւ կրկնում ենք, մեր մոտեցումը հստակ է, շարունակում ենք իրակիանացնել մեր նպատակլաները, եւ աշխատել ՄԽ համանախագահների հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.