Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 104 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:

Գործող կարգավորման համաձայն՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից: 

Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, ինքը կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում:

Այսինքն`  նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրվա ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:    

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.