Պուտինը համաձայնել է փոփոխություններ մտցնել մայր օրենքում, որոնք թույլ կտան երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024 թվականից հետո |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է փոփոխություններ մտցնել մայր օրենքում, որոնք թույլ կտան երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024 թվականից հետո:

Ավելի վաղ իշխող «Եդինայա Ռոսիայի» պատգամավորներից մեկը՝ Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր կա՛մ Սահմանադրությունից հանել նախագահության ժամկետի սահմանափակումները, կա՛մ զրոյացնել նախորդ նախագահական ժամկետները:

Առաջարկը քննարկելու համար Վլադիմիր Պուտինը կեսօրն անց ժամանել է Պետդումա, և պնդել՝ նախագահության ժամկետների հաշվարկը զրոյից սկսելու տարբերակը հնարավոր է, եթե դրան հավանություն տա նաև Սահմանադրական դատարանը:

Պուտինը միաժամանակ անընդունելի է համարել սահմանադրական հանրաքվեից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ պատգամավորների առաջարկը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.