tert.am: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է Իդլիբի ապաէսկալացիոն գոտում լարվածության զգալի նվազումը: Հաստատվել է սերտ, համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը, նախևառաջ ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների գծով, որպեսզի ապահովվի հրադադարի կայուն ռեժիմը և իրավիճակի հետագա կայունացումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: