Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսը ճանաչել են արտակարգ և անխուսափելի հանգամանք |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում արված փոփոխություններում: Փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը  քաղաքապետի և մայրաքաղաքի պաշտոնական կայքում: Այս մասին գրում է  «ՏԱՍՍ»-ը:

«Սահմանել, որ նոր կորոնավիրուսային վարակի`(2019-nCoV)-ի տարածումը ստեղծված պայմաններում արտակարգ և անխուսափելի հանգամանք է, որը հանգեցրել է բարձր պատրաստվածության ռեժիմի ներդրման, ինչն էլ անհաղթահարելի ուժի հետևանք է»,-ասվում է փաստաթղթում:

Փոփոխություններում ասվում է, որ Ռուսաստանի դպրոցականների ծնողները պետք է իրենք որոշեն անհրաժե՞շտ է արդյոք, որ իրենց երեխաներն այցելեն դպրոց, թե՞ ոչ: Գործատուներին պարտավորեցրել են աշխատանքի չկանչել այն աշխատակիցներին, որոնք պետք է կարանտինում լինեն կորոնավիրուսի տարածման հետևանքով  վատ վիճակում գտնվող այս կամ այն երկիր այցելելուց հետո:

Մոսկվայի այն քաղաքացիները, ովքեր ապրում են մարդկանց հետ, որոնք կարանտինում են, նույնպես պարտավորված են պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը երկու շաբաթվա ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.