Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ այդ քաղաքացիներն ինկուբացված չեն, նրանց վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։
«Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր»,- ասաց նախարարը։