panarmenian.net: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա հայտարարել է, որ ելնելով եկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից, նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը։
Քվեարկությունը պետք է կայանար ապրիլի 22-ին։
ՌԴ նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։ Նա նաև հավելել է, որ 6 ամսով կերկարաձգվեն բոլոր այն մարդկանց նպաստները, որոնք պետք է փաստաթղթեր ներկայացնեին ժամկետը երկարացնելու համար: Դա այժմ կարվի ինքնաբերաբար։
Դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ-ում հասել է 658-ի, որից 410-ը՝ Մոսկվայում։ Ինքնամեկուսացման ռեժիմը պահպանում է մոտ 112,000 մարդ։ Ապաքինվել է 29 մարդ: