ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր գրառումով անդրադարձել է 168.am կայքի հրապարակմանն, ըստ որի, նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ նա իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ։
Նաղդալյանը մասնավորապես գրել է.
«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:
Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը:
#մարդավատացել»: