Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի 3 ամսից էլ կարճ ժամկետում․ «ՌԻԱ Նովոստի» |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ շուտ ժամանակում, գրում է ria.ru-ն։

«Իմ գործընկերները հույս ունեն, որ երկու-երեք ամիս հետո կորոնավիրուսը կհաղթահարենք։ Սա վատ կանխատեսում չէ ։ Քանի որ որոշ երկրներում ասում են, որ վարակի դեմ պատերազմը կարող է շատ ավելի երկար տևել»,- հայտնել է ՌԴ նախագահը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նույնիսկ երեք ամսից էլ ավելի շուտ կհաղթահարեն։

Նախագահի կարծիքով՝ Ռուսաստանում COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակը, անկասկած, դեպի լավը կգնա։ Նա ընդգծել է, որ որքան արդյունավետ ու կոշտ լինեն կորոնավիրուսի պատճառով ձեռնարկվող միջոցները, այնքան քիչ դրանք կտևեն:

Նախօրեին Պուտինը հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին: Անբարենպաստ իրադրության կապակցությամբ երկրի ղեկավարն առաջարկել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ մարտի 28-ից ապրիլի 5-ը հայտարարվել է ոչ աշխատանքային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.