Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, որը գտնվում է Օրթոպեդիայի ինստիտւոտում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա ուղիղ եթերով ներկայացնում էր, թե ինչպիսի պայմաններում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլում քաղաքացիները սպասելու իրենց թեստերի պատասխանին։
Թորոսյանը նկատեց՝ մոտ 10 օրում կառուցված մոդուլն իր օրինակի մեջ կարծես թե առաջին փորձերից է, որը լավ է ստացվել, ունի 30-ից ավելի սենյակ։
Նախարարն ասաց, որ մոտ 200 պացիենտ կա Նորքի հիվանդանոցում, 12 պացիենտ գտնվում է ինտենսիվ թերապիայում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում՝