Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ շուկան վերահսկվում է, ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ։
«Հնարավոր են գների որոշակի բարձրացումներ։ Իրականացվում են այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները-, նշեց նա։
Վարոս Սիմոնյանն անդրադարձավ նաև Վրաստանում գործող սահմանափակումներին։
«Վերին Լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային՝ կապված ձյան հետ, և սահմանակետը փակ էր։ Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք, իհարկե, լրացուցիչ դժվարություններ են առաջացնում բոլոր տնտեսվարողների համար»,- ասաց նա։