Ունենք 146 թոքաբորբ ունեցող պացիենտ, ևս 8 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է. Արսեն Թորոսյան

Երեկ երեկոյան հաստատված տվյալներով ունենք  146 թոքաբորբ ունեցող պացիենտ, 35 ծանր վիճակում գտնվող, նրանք դեռ ռեանիմացիոն  չեն, բայց ունեն թթվածնի կարիք, 8 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է։  Վարակված քաղաքացիների գրեթե կեսը չունեն գանգատներ և նույնիսկ ջերմություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ  Հայաստանում վերջին 3 օրերին եղել է տոկոսային հետևյալ աճը՝ 4․6 տոկոս, 6․8 տոկոս և այսօր՝ 1․3 տոկոս։ Վարակվածների  թվի  կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է, այսօր այդ տեմպը փոխվել է ՝ 8 օրը մեկ։

«Այս պահին ունենք 1400 հատուկ մահճակալային ֆոնդ առանձնացված  կորոնավիրուսային հիվանդության համար, որից կեսն արդեն զբաղեցված է։ Սիմպտոմներ չունեցող կամ թույլ գանգատներ ունեցող  վարակված քաղաքացիները գտնվում են տարբեր հյուրանոցներում՝ իհարկե բժիշկների հսկողության տակ։Այս պահին ունենք մեկուսացված  1500 քաղաքացի։ Ինքնամեկուսացման մեջ է գտնվում ավելի քան 5000 քաղաքացի։ Մեկուսացումից դուրս է եկել 400 և ավելի քաղաքացի։ 14-րդ օրը բոլորը թեստավորվում են և բացասական արդյունքի դեպքում գնում են տուն»,- տեղեկացրեց Թորոսյանը։  

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նախարարությունը չի պարտադրում քաղաքացիներին կրել դիմակներ՝ Թորոսյանը պատասխանեց, որ դրանք ցուցված են միայն բուժաշխատողների և արդեն վարակված քաղաքացիների համար։

«Դիմակները չեն պաշտպանում օդակաթիլային եղանակով վարակվելուց։ Դրանք հիմանկանում օգնում են, որ մենք մեր ձեռքը անգիտակցորեն չմոտեցնենք մեր բերանին, քթին։ Պարբերաբար լվանալով մեր ձեռքերը՝ ճիշտ, երկար և տաք ջրով՝ կանխարգելում ենք վարակվելու հավանականությունը»,- եզրափակեց նախարարը ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.