ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ ապրիլի 7-9-ը գրանցվել են աննախադեպ մեծաքանակ զանգեր՝ 12 հազար 233: Այս զանգերը նախարարությունը ստացել է թեժ գծի նոր՝ 011 300 114 համարին:
Փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը գրել է. «Մի քանի օրում ձեւավորել այսպիսի համակարգ՝ լավ մարտահրավեր էր. նոր 011 300 114 թեժ գծի 12,233 զանգերից 94.9% սպասարկվել է»:
Նա նաև նշել է, որ ՀՀ ամբողջ տարածքից ցանցում 300 մասնագետներ են: