Online.ssa.am կայքում արդեն հասանելի են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 8-րդ միջոցառման շրջանակում իրականացված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է

«Online.ssa.am կայքում արդեն հասանելի են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 8-րդ միջոցառման շրջանակում իրականացված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները:

Այս պահին տեղեկությունները կարելի է ներբեռնել «Բեռնել վճարման ցանկը» կոճակով, ժամեր անց շահառուների համար հասանելի կլինի տվյալների ստուգման ինքնաշխատ գործիքը, որում անհրաժեշտ կլինի ուղղակի մուտքագրել անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը:

Այս պահին կայքում հասանելի են միայն այն քաղաքացիների տվյալները, ովքեր քարտային հաշիվ չեն ներկայացրել և որոնց անունով դրամական փոխանցումներն արդեն իսկ կատարված են:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են քարտային հաշիվ՝ որպես աջակցության փոխանցման նախընտրելի տարբերակ, ցանկում ներառված չեն, քանի որ քարտային տվյալները դեռ նույնականացվում են՝ բանկերի կողմից: Նույնականացված շահառուների տվյալները ևս կներառվեն ներկայացված ցանկում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.