ԱՀԿ-ն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել

Երեկ տարածված համատեղ հայտարարության մեջ ԱՀԿ-ն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը նշել են, որ աշխատում են միասին՝ օգնելու պետություններին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը։

Հայտարաության մեջ նշվում է, որ պետությունների կողմից իրենց քաղաքացիների կյանքը փրկելու համար իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ սահմանները փակելը, ունեն առաջնային նշանակություն, սակայն միաժամանակ կարող են խնդիրներ առաջացնել առողջապության համար կենսական նշանակության սարքավորումների ու առարկաների մատակարարման առումով։ Ուստի կազմակերպությունները կոչ են անում ապահովել բժշկական սարքավորումների անխափան մատակարարման հնարավորությունները՝ միաժամանակ նշելով, որ իրենք էլ իրենց կողմից ցուցաբերում են հնարավոր աջակցություն։ 

Կազմակերպությունները հայտարարության մեջ նաև խնդրում են, որ պետություններն իրազեկեն սահմանափակումների ու սահմանային ռեժիմների փոփոխությունների մասին, որպեսզի ապրանքների մատակարարման գործընթացը լինի ավելի համակարգված ու արդյունավետ։

 

Աղբյուրը՝ who.int:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.