Երեկ տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության նախագահներ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Կողմերը մանրամասն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի խնդիրները՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը։ Այդ կապակցությամբ Ռոհանին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Իրանին տրամադրված օգնության համար։
Բացի այդ՝ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք կարևոր խնդիրներ։ Սիրիայի խնդրի մասին խոսելով՝ կողմերը վերահաստատել են երկկողմ մտադրությունը՝ շարունակել համագործակցությունը, որի նպատակն է Սիրիայում երկարատև խաղաղության հաստատումը։
Աղբյուրը՝ krenlin.ru:
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի