Պատմական ճշմարտության համար պայքար ենք պարտք. Փարիզի քաղաքապետի ուղերձը Ցեղասպանության տարելիցին |armenpress.am|

armenpress.am: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է՝ քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ ժխտողականությունը քրեականացված չէ, մարդկությունը պատմական ճշմարտության համար պայքար է պարտք: 

Իդալգոն նախ նկատեց՝ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն անցնում է սանիտարական արտակարգ դրությամբ պայմանավորված մեկուսացման բացառիկ պայմաններում։ «Դա է պատճառը, որ, ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի համաձայնությամբ, ես ստիպված եղա չեղարկել հայ համայնքի համար ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում նախատեսված ամենամյա ընդունելությունը: Ցավում եմ և գիտեմ, որ դուք բոլորդ կհասկանաք, որ սա կառավարական որոշումների հետ համահունչ լինելու հրամայականն է»,-ասաց նա:

Քաղաքասպետը պարզաբանեց՝ այդ որոշումներով է պայմանավորված նաև, որ CCAF-ը ստիպված է եղել սահմանափակվել միայն խիստ սահմանափակ կազմով ապրիլի 24-ի ավանդական միջոցառման ընթացքում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելով։ Դրան Անն Իդալգոն ներկա կլինի:

«Եթե այս տարի մենք չենք կարողանում ինչպես հարկն է հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, անկախ ամեն ինչից, պետք է հիշենք նրանց ոգեկոչման այս ազգային օրը։ Մենք նրանց պարտք ենք պատմական ճշմարտության համար պայքարը, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում և քանի դեռ մեր երկրում ժխտողականությունը քրեականացված չէ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ պես պաշտպանել և շրջանառել CCAF-ի կողմից մեկնարկած իրազեկման արշավը հետևյալ խորագրով․ «Ես մնում եմ տանը, բայց մոբիլիզացվում եմ»,-ասաց քաղաքապետը:

Նա շեշտեց՝ պետք է մնալ տանը, առողջությունը բացարձակ առաջնահերթություն է, բայց միևնույն ժամանակ նշեց. «Հավատարիմ լինենք պատմության հանդեպ մեր պարտքին, ինչպիսին էլ որ լինեն բարդություններն այս պահին Փարիզում, Հայաստանում և Արցախում, որոնք, ես գիտեմ, որ շատ են տուժել համաճարակից»:

Անն Իդալգոն վստահություն հայտնեց, որ գալիք տարի հնարավոր կլինի սովորական պայմաններում հանդիպել հիշատակի արարողությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.