Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն Twitter-ի իր էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:
«Այսօր լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 105-ամյակը: Հուսանք, որ նման ողբերգական իրադարձությունները այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Դա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար: Լուսանկարը ՝ Դիանա Մարկոսյան»