Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասին, որն ամիսներ առաջ իրեն երկրի նախագահ է հռչակել:

Պուտինն ասել է, որ Գուայդոն համակրելի մարդ է, նրան նորմալ, լրիվ չեզոք է վերաբերվում, հայտնում է Ինտերֆաքսը:

«Բայց եթե կիրառության մեջ դնենք իշխանության գալու այդ միջոցը՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում», – ասել է Պուտինը:

Պուտինն առաջարկել է, որ նման ձևով նախագահ ընտրեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, վարչապետ ընտրեն Մեծ Բրիտանիայում: «Ցանկանում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են՝ ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի դա: Կանոններ պե՞տք է լինեն, թե ոչ», – ասել է Պուտինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.