Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներկրումը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը մեր երկիր, ինչը կնպաստի դրանց թվաքանակի ավելացմանն ու մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԱՀ-ից ազատել նաեւ էլեկտրական շարժիչով հեծանիվների եւ1 2 ու ավելի նստատեղ ունեցող էլեկտրական շարժիչով ավտոբուսների ներկրումը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այդ առաջարկությունն արդեն ներառված է գործող օրենքում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգրկելու այն հունիսի 7-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.