news.am։ Մայիսի 30-ին Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցով գաղտնի քվեարկություն է անցկացվում:
Թեկնածուներն են՝
Մեսրոպ Մեսրոպյան, որը 2018-ից աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ինժեներ է, «Ռեդինետ»ՓԲԸ-ում աշխատանքային խմբի ղեկավար,
Սեդա Շահինյան, որը 2013-ից աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որպես իրավաբանական եւ լիցենզիոն բաժնի ղեկավար,
Կամո Սարգսյան, որն Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար է:
Սերգեյ Ագինյան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում զարգացման եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար: