Վրաստանի դատախազությունը կշարունակի պահանջել Սաակաշվիլիի արտահանձնումը |news.am|

news.am։ Սաակաշվիլիի նկատմամբ քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա: Այս մասին հայտնել է դատախազ Կոկա Կացիտաձեն, հաղորդում է «Վրաստան- On-line»-ը:

Կոկա Կացիտաձեն նշել է, որ Վրաստանի դատախազությունը սկսել է Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման գործընթացները եւ այդ իրավական գործընթացները չեն դադարել:

«Ինչ վերաբերում է քաղաքացիության հարցին, ապա քաղաքացիության վերականգնման կամ կորստի հարցը ոչ մի առնչություն չունի իրավական հետապնդման կամ արտահանձնման գործընթացների հետ եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ընթացիկ գործընթացի վրա:

Դատարանի կողմից մեղադրվող Միխայիլ Սաակաշվիլին ստիպված կլինի կանգնել Վրաստանի արդարադատության առաջ եւ պատասխան տալ կատարված հանցագործության համար:

Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սաակաշվիլիին վերադարձրել էր Ուկրաինայի քաղաքացիությունը: Վրաստանի նախկին նախագահը եւ Օդեսայի մարզի նախկին ղեկավարը Կիեւ է ժամանել մայիսի 29-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.