Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Էլմար Մամեդյարովին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանը։ Մեկ այլ որոշմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար է նշանակվել Ջեյհուլ Բայրամովը, որը 2018 թվականից զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի ապրիլի 2-ից: