Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ |aliq.ge|

aliq.ge: 2020 թվականի հուլիսի 17-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Դավիթ Զալկալիանին շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նախարարները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև առկա բարեկամության և ռազմավարական գործընկերության խորացման համար:

Դավիթ Զալկալիանին հետաքրքրվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին սրացումով և գործընկերոջից տեղեկություններ ստացել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախարարը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա:

Զալկալիանին հույս է հայտնել, որ միջազգային մեխանիզմների, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ներգրավմամբ, հնարավոր կլինի իրավիճակը մեղմել և վերադառնալ խաղաղ բանակցությունների գործընթացին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.