Ուկրաինայում ՀՀ դեսպանը հորդորում է ձեռնպահ մնալ ակումբներ, ռեստորաններ միայնակ այցելելուց

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Դիմում եմ և՜ Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին, և՜ ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին։

Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած՝ Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բազում երկրներում, այդ թվում Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։

Խնդրում ենք.

  • ցուցաբերել զգոնություն,
  • չտրվել որևէ սադրանքի,
  • առայժմ ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավելևս որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի սպառվել,
  • մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաների այցելությունները։

Դեսպանությունն ըստ անհրաժեշտության կապի մեջ է Ուկրաինայի իրավապահ մարմինների, ՈւՀՄ, հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։

Արտակարգ իրավիճակներում անմիջապես կապ հաստատել․
Ուկրաինայի ոստիկանության մարմինների ( 102), Ուկրաինայի հայերի միության ( 0800503311), Ուկրաինայում ՀՀ դեսպանության ( 0442349005)
կամ՝
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության ( 0487039176) հետ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.