azatutyun.am: «Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարումը չի բխում Ադրբեջանի շահերից»,- Մոսկվայում լույս տեսնող Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
Այսօր ամսագրի օգոստոսյան համարում տեղ գտած հարցազրույցից որոշ հատվածներ է հրապարակել Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին որեւէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի», – պնդում է Հաջիեւը։