ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները խստորեն քննադատում են Ադրբեջանի իշխանություններին այդ երկրում քաղաքական ակտիվիստների շարունակվող ձերբակալությունների համար։

Նախօրեին նման բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Սուննա Շվարսդոտիրը և Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Ստեֆան Շենաքն ու Ռոջեր Գեյլը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո կազմակերպված ցույցերի մասնակիցների զանգվածային ձերբակալությունների առթիվ։ Մեզ հատկապես մտահոգում են այն հայտարարությունները, որոնց համաձայն ձերբակալվածներին կտտանքների են ենթարկում՝ փորձելով նրանցից պետական հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ կորզել», – նշում են ԵԽԽՎ համազեկուցողները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.