Ընդդիմադիրների ձերբակալություններն Ադրբեջանում շարունակվում են |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են ձերբակալել երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդական ճակատի» ակտիվիստներին։ «Թուրան» գործակալության տեղեկություններով` շաբաթ օրը ձերբակալվել են «Ժողճակատի» Ղարադաղի տեղական կառույցի ղեկավար Էլնուր Ջաբարովը և կուսակցության Ապշերոնի մասնաճյուղի անդամ Մուշվիգ Գուլիևը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով։ Ադրբեջանական դատախազությունը պնդում է, որ ընդդիմադիր ակտիվիստները մասնակցել են հուլիսի 14-ից լույս 15-ի գիշերը Բաքվում կայացած ցույցին՝ դրա ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկանության աշխատակիցներին, ակտիվորեն խախտել են հասարակական կարգը, փչացրել են հանրային գույքը։ Նասիմիի շրջանային դատարանը շաբաթ երեկոյան բավարարել է ընդդիմադիրներին եռամսյա կալանքի ենթարկելու դատախազության դիմումը։

«Այսպիսով հուլիսի 14-15-ին Բաքվում կայացած ցույցից հետո կալանավորվածների թիվը հասել է 40-ի։ Նրանցից 18-ը «Ժողովրդական ճակատի» անդամներ են», – նշում են բաքվեցի իրավապաշտպանները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.