Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000.0 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվեն 10-ը հակակարկտային կայան: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 100 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 8 մլն 40 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 60%` 12 մլն 60 հազար դրամ:
Յուրաքանչյուր համայնքի տնտեսության առաջնային և ամենախոցելի ոլորտներից մեկը համարվում է գյուղատնտեսությունը, որի զարգացման համար զգալի ժամանակ և ներդրումներ են պահանջվում, և այդ ամենը կարող է ոչնչանալ բնական աղետի հետևանքով՝ մեծ վնաս հասցնելով գյուղացիներին:
Ավելի քան 1000 գյուղացիական տնտեսության համար վերը նշված ռիսկերը մեղմելու, բարձրորակ գյուղմթերք արտադրելու և ֆերմերների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով էլ Սարդարապատում կիրականացվի հակակարկտային կայանների տեղադրման սուբվենցիոն ծրագիրը, որի իրականացման փուլում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ: