Սկսվեց Արմավիրի համար կենսական նշանակության ճանապարհի՝ Երևանյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ հայտնելով, որ սա վերջին 30 տարիների ամենամեծ ճանապարհաշինական և շինարարական ծրագիրն է Արմավիրում: