Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին վիճահարույց օրենքն ընդունվեց ամբողջությամբ |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի նիստն այսօր սկսեց «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջումով: Մինչև նախորդ օրերին քննարկված օրինագծերի քվեարկությանն անցնելը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթ խնդրեց և պարզաբանեց, թե որն էր ընդմիջում վերցնելու պատճառը:

«Ուզում եմ ասել՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ: Մասնավորապես, իրենց բողոքի առարկան այն է, որ «Պետական տուրքի մասին» օրենքը մենք խախտմամբ ենք ընդունելու: Այսինքն՝ ասում են՝ մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում:

Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որ այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում ու ինչի համար»,- ասաց նա:

«Պետական տուրքի մասին» օրենքը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, հիշեցնենք, վերաբերում էր ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն: Սկզբում կառավարությունն առաջարկում էր 22 հազար դրամ, սակայն հետո, խորհրդարանականների հետ քննարկումներից հետո, որոշվեց այն դարձնել 14 հազար դրամ:

Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք որոշվեց չսահմանել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.